Posted in Ես և շրջակա աշխարհը

հանելուկներ

Յոթ ուլունք կանաչած ծրարում:‐
լոբի:

թևեր ունի, չի թռնում, ածան է, չի կչկչում, այնտեղ, ուր մենք ենք շնչում, իսկույն իր շունչն է փչում:‐
ձուկ

մեջն ուտելիք, դուրսն վառելիք:‐
ընկույզ

հեղուկ է, ջուր չէ, ճերմակ է, ձյուն չէ:‐
կաթ

ինչ պտոզ է կոշտ ու կոպիտ, կեղև ունի փայտի պես պինդ. մեջը անուշ յուղոտ խորիզ, չունի սակայն ոչ մի կորիզ:‐
ընկույզ

կանաչ արոտից բերած, ճերմակ հեղուկից մերաչ, առավոտյան արթնանամ, մի կուշտ ուտեմ ամրանամ:‐
նախաճաշ

ոսկե կաթիլ ծառից քաղեմ, մեր կտուրին տանեմ փռեմ, ձմռանն ուտեմ ամառ հիշեմ:‐
ծիրանի չիր

ո՞վ չի սիրում անմահական, ոսկի պտուղն այս հայկական:‐
ծիրան

Posted in Ես և շրջակա աշխարհը

10 փաստ ծիծեռնակների մասին

  1. Ծիծեռնակներ պատկանում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքին;

    2. Ողջ աշխարհում հայտնի է ծիծեռնակների 179 տեսակ:

    3. Հայաստանում՝ կա 5 տեսակ ծիծեռնակ՝ ““գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ3

4. Ծիծեռնակները ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։


5. Ծիծեռնակները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում:

6. Ծիծեռնակները տարածված են առավելապես լեռնային շրջաններում:

7. Ծիծեռնակները ձմռանը թռչում են տաք երկրներ և երբ Հայաստանում եղանակը տաքանում է, նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։

8. Մայիսից մինչև հունիս ծիծեռնակները 4-6 ձագ են հանում։

9. Ծիծեռնակները սնվում են միջատներով:

10. Ծիծեռնակները ծեփում են իրենց բները ցեխից:

Posted in Ես և շրջակա աշխարհը

31.1.2023

 Շրջանառության թիմը‐սիրտ,զարկերակներ,երակներ,մազանոթներ,արյուն

Շնչառության թիմը‐

քիթ,շնչափող,բրոնխներ,թոքեր

Մարսողության թիմը

բերան,կերակրափող,ստամոքս,աղիներ

Նյարդային համակարգի թիմը

ուղեղ,ողնուղեղ,նյարդեր

Posted in Ես և շրջակա աշխարհը

«Հինգ փաստ աստղերի մասին»

1)համարվում է, որ երբ մեռնող աստղերի վառելիքը սպառնվում է կարող են իրանց նախկին չափերից 100 անգամ ավելի մեծ աստղեր առաջանալ:


Աստղերը մեծ, գազային, լույս տվող գնդեր են:

Աստղերը տարբեր գույն ունեն: Գույնը կախված է աստղի ջերմաստիճանից:

Երկրագնդին ամենամոտ գտնվող աստղը Կենտավրոսի Պրոքսիման է։

Աստղերը հնարավոր չի հաշվել, որովհետև տեսնել հնարավոր չի:

Posted in Ես և շրջակա աշխարհը

«ԼՈՒՍՆԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԵՐ»

1. Երկիր մոլորակի միակ բնական արբանյակ։
2. Երկրի և Lուսնի միջև հեռավորությունը 384 467 կիլոմետր է:
3. Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը:
4. Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդը ոտք է դրել։
 5. Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում:

Posted in Ես և շրջակա աշխարհը

«Լուսին»

Երկնքում Արևն և Լուսինը նույն մածուցյան են թվում:
Բայց չէ որ ամեն ինչ հեռավորությոնից է կածված.հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում,քան մեր կողգին նստած թռչնակը:
Արևը մեզանից շատ ավելի հեռու է,քան լուսինը:Դրա փոխարեն այն ավելի մեծ է լուսնից:Լուսինի մակերևույթը տխուր տեսք ունի:Այն շատ մուգ գույնի է և ծածկված է տեսքով:Լեռներն էլ սրագագաթ չեն,մի տեսակ կլոր տեսք ունեն:
Լուսինի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր:Պարզ է,որ այնտեղ կյանք չի կարող լինել:
Լուսինն իր լույսը չունի.այն ընդամենը փոխանցում է,անդրադարձում է արևի՝ իր վրա:

Posted in Ես և շրջակա աշխարհը

«Մոռացված խոստում»շաուրնակությունը

Թագավորի զինվորները գնացին, որ բռնեն օձին: Օձը հանկարծ մտավ մի ճեղք,
որը տանում է պալատից դուրս և զինվորները դուրս եկան պալատից:
Գնացին այդ ճեղքի մյուս կողմը: Տեսան, որ այնտեղ չի: Հանկարծ տեսան նրան ծառի վրա և սկսեցին ծառը կտրել: Օձը ձգվեց, հասավ ուրիշ ծառի: Զինվորները չէին կարող այն կտրել, քանի որ դա թագավորի սիրած ծառն էր: Չգիտեին, որ ճյուղը կտրեն,
որովհետև ծառը կանաչ էր, օձն էլ էր կանաչ: Մինչև զինվորները մտածում էին որ ճյուղը կտրեն, արքայադուստրը եկավ և պատմեց, որ խոստացել էր օձի հետ ընկերություն անել, բայց մոռացել էր: Ասաց, որ օձին հյուրի պես դիմավորեն: Օձը ծառից իջավ, մտավ պալատ: Հետո սեղանի մոտ նստեց և բոլորով սկսեցին կարմիր ու սպիտակ գինի խմել:

Posted in Ես և շրջակա աշխարհը

Լևոնը մենակ է աշխարհում

Լևոնը մի օր արթնացավ և տեսավ, որ մենակ է ամբողջ աշխարհում: Նա գնաց խանութ ու վերցրեց տարբեր խառը դետալներ: Հետո գնաց այլ խանութ, վերցրեց հրթիռի գազի բալոն: Նա գնաց տուն, սկսեց փոքրիկ հրթիռ սարքել: Երբ վերջացրեց, տարավ դուրս, նստեց մեջը, թռավ տիեզերք և ուղևորվեց տրանսֆորմեր ռոբոտների հետ ընկերություն անելու: