Posted in հայրենագիտուտություն

Ես եղել եմ Հայաստանի բոլոր մարզերում, բացի Արարատի մարզից: Իմ եղած բոլոր մարզերում բնությունը շատ սիրուն է, օրինակ, Դիլիջանի անտառներն ինձ շատ դուր եկան: Մարզերում կան նաև շատ հետաքրքիր տեսարժան վայրեր, օրինակ, հին եկեղեցիներ, Գառնիի տաճարը, թանգարաններ:


Արարատի մարզ
Խոր Վիրապ
Խոր վիրապը շատ հայտնի վանք է Արարատի մարզում: Առասպել կա, որ այդտեղ գցում են Գրքոր Լուսավորիչին: Խոր Վիրապն ունի խորը փոս, որտեղ կարող ես հանդիպել օձերի և կարիճներին:

Տափի բերդ
Տափի բերդը կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը կառուցվել է 10‐երորդ դարում: Այն ունի ուղանկյունաձև հատակագիծ:
Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.։

Posted in հայրենագիտուտություն

Հայրենագիտություն

Մենք դասարանով գնացինք Էրեբունի թանգարան և Էրեբունի ամրոց: Այնտեղ տեսանք Էրեբունիի ծննդականը և շատ ավերակներ: Թանգարանում տեսանք հետաքրքիր կուժեր և արձանիկներ: Ինձ ամենաշատը դուր եկավ երկու կողմ ունեցող արձանիկը, իսկ ամենաշատը դուր չեկավ, որ հին պատերի վրա ինչ‐որ մարդիկ անուններ էին գրել:
Հետո մենք պիկնիկ արեցինք Վարդավարի այգում:
Շատ լավ ճամփորդություն ստացվեց: Ես էլի կուզեի գնալ Էրեբունի ամրոց:

Posted in հայրենագիտուտություն

հարցեր

Առավոտյան ի՞նչ էին անում եկեղեցիները:
Ե
՞րբ էին տոնում Ծաղկազարդը:
Ծաղկազարդին ինչո՞վ էին զարդարում եկեղեցիները:
Ինչ
պե՞ս էին Նուրի աստվածուհուն մաղթանք ուղարկում:
Ո՞ր պարն են պարել Ծաղկազարդին:
Տոնը ո՞ր աստվածուհուն էր նվիրված:
Ո՞ր պարն էին պարում Ծաղկազարդին:
Ովք
ե՞ր իրավունք ունեին պարելու այդ օրը:
Ո՞վքեր էին գնում կակաչ հավաքելու:


Posted in Ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտուտություն

Ճամփորդում եմ Մատենադարան

Մատենադարանի քարտեզը





Մատենադարանի մասին
Մատենադարանը մեծ և փոքր գրքերի թանգարան է: Նաև հին ձեռագրերի և փաստաթղթեր ուսումնասիրման կենտրոն է: Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր: Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 500000 այցելու։ Մատենադարանը հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում: Մատենադարան ստեղծված է Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Posted in հայրենագիտուտություն

հայրենագիտություն

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի:
    Հայկական դիցարանում կան մարդակերպ աստվածներ, զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):
    Առասպելը չափազանցված զրույց է: Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին:
  2. Ո՞վքեր էին առասպելի հերոսները:
    Առասպելների հերոսներն են, օրինակ, Տիգրանը և Աժդահակը:
  3. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ: գիտենք/նշել անուններ միայն,/
    Ես ուրիշ հերոսների չգիտեմ:
  4. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:
    Ես գիտեմ Գառնու տաճարը:
Posted in հայրենագիտուտություն

Հայրենագիտություն

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
     Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։

  2. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    Տեառնընդառաջի ժամանակ կրակի վրայով են ցատկում:
Posted in հայրենագիտուտություն

հայրենագիտություն

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Posted in հայրենագիտուտություն, հաշվետվություն

հայրենագիտության հաշվետվություն

  • Դի՛ր բլոգումդ հայրենագիտության բաժնի հղումը։
    հայրենագիտություն
  • Քանի՞ նյութ ունես այնտեղ հրապարակված։
    տաս
  • Քեզ դուր եկա՞վ հայրենագիտություն առարկան, չէ՞ որ այս տարի այն քեզ համար նոր էր։
    Այո սատ
  • Այստեղ տեղադրիր բոլոր հայրենագիտական նախագծերը, որոնց մասնակցել ես ՝ անվանումները և վրան հղում։
    հայրենագիտություն հայրենագիտություն
  • Ամենասիրելի թեման, նախագիծը, որն այս առարկայի ընթացքում հավանեցիր։
    իմ ազգանվան ծագումը
  • Ճամփորդություններիդ բաժնում ի՞նչ հետաքրքիր նյութեր ունես։
    հայրենագիտություն
Posted in հայրենագիտուտություն

հայրենագիտություն

  1. Լոբին հայկական խոհանոցում շատ տարածված է ոչ միայն սննդարար լինելու, այլ նաև չափազանց օգտակարության շնորհիվ: Այդ պատճառով էլ հայերը, հատկապես տարվա ցուրտ եղանակներին, հատուկ տեղ են տալիս լոբուն և պատրաստում տարատեսակ ապուրներ՝ պոչապուր, խաշու, լոբախաշու և այլն: Ես էլ որոշեցի պատրաստել կարմիր լոբով ապուր:
  2. Պատրաստման եղանակը՝
    կարմիր լոբի – 2 բաժ.
    ջուր – 1,5 լիտր սոխ
    1-2 հատ սխտոր –
    1-2 պճեղ մաքրած ընկույզ
    – 0,5 բաժակ մի հալած յուղ կամ կարագ համեմ կամ համեմի սերմ աղ, կարմիր կամ սև պղպեղ
  3. Լվացած լոբու վրա վեց ժամով սառը ջուր ենք լցնում, այնուհետև լավ լվանում ենք: Կրկին ջուր ենք լցնում վրան, հասցնում եռման: Դրանից հետո դանդաղեցնում ենք կրակը և եփում մինչև պատրաստ լինելը: Պատրաստի լոբին մի փոքր տրորում ենք քամիչի միջոցով: Հետո ավելացնում ենք մանր կտրատված սոխեռած, մանրացված ընկույզը, աղը, պղպեղը և համեմը: Բոլորը խառնում ենք, հասցնում եռման: Լոբին պատրաստ է: