Posted in Uncategorized

Առաջադրանքներ

1. 1083, 205, 1170, 1562, 1430, 5565,200, 16501 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
1083,1170,5565

 2. 30393, 1510, 1271, 8721,8021, 23910 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
30393,8721

 3. 120, 200000, 1051, 1024, 20013, 28904,63934, 58912 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
120, 200000, 1024, 28904, 58912

 4. 1000, 3565, 1553, 3560, 89054, 45800, 4509, 45805, 4853200 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
1000,3565,3560,45800,45805, 4853200

5. 2308, 12591, 75603, 200405, 125638, 15674, 5463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
2308, 125638, 15674

 6. 100000, 2568, 15160, 100068, 1564000, 3468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։
100000, 15160, 1564000

 7. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

5115,

 2454,

 1581,

 2346

8. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

 7101,

1233,

42228,

3654

9. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․

 7724,

560

10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 5-ի․

 4000,

5015։

11․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 6898* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։
68982
12. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 5*012 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։
51012
13. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 4*18 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։
4518
14. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի
1520

15․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 7152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։
71524

Posted in հայրենագիտուտություն

Հայրենագիտություն

Մենք դասարանով գնացինք Էրեբունի թանգարան և Էրեբունի ամրոց: Այնտեղ տեսանք Էրեբունիի ծննդականը և շատ ավերակներ: Թանգարանում տեսանք հետաքրքիր կուժեր և արձանիկներ: Ինձ ամենաշատը դուր եկավ երկու կողմ ունեցող արձանիկը, իսկ ամենաշատը դուր չեկավ, որ հին պատերի վրա ինչ‐որ մարդիկ անուններ էին գրել:
Հետո մենք պիկնիկ արեցինք Վարդավարի այգում:
Շատ լավ ճամփորդություն ստացվեց: Ես էլի կուզեի գնալ Էրեբունի ամրոց:

Posted in Մայրենի, թեստ

Մայրենի «թեստ»

Մի անգամ Տոնինո անունով մի տղա գնաց դպրոց առանց դասերը սովորելու։ Նա շատ էր վախենում, որ ուսուցիչն իրեն դաս կհարցնի․ <Է՜հ,- մտածեց նա,-եթե միայն կարողանայի անտեսանելի դառնալ․․․>։

Ուսուցիչը ներկա-բացակա էր անում և երբ հասավ Տոնինոյի անվանը, տղան ասաց․

-Ներկա՛։

Բայց ոչ ոք նրան չլսեց և ուսուցիչն ասաց․

-Ափսոս՜ս, որ Տոնինոն չի եկել․ այսօր ուզում էի նրան դաս հարցնել։ Եթե հիվանդացել է, հուսանք՝ լուրջ բան չկա։

Այսպես Տոնինոն հասկացավ, որ ինքը դարձել է անտեսանելի, ինչպես ուզում էր։ Որախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։ Բոլորն սկսեցին աղմկել և կռվել իրար հետ։ Աշակերտներն իրար էին մեղադրում և մտքներով անգամ չէր անցնում, որ այդ ամենի մեղավորը անտեսանելի Տոնինոն է։

Երբ Տոնինոն հոգնեց խաղից, դուրս եկավ դպրոցից, բարձրացավ տրոլեյբուս, սակայն, բնականաբար, չվճարեց տոմսի համար, որովհետև վարորդը նրան չէր կարող տեսնել։ Տոնինոն ազատ տեղ գտավ և հարմար տեղավորվեց։ Հաջորդ կանգառում տրոլեյբուս բարձրացավ մի կին՝ մթերքով լի ծանր պայուսակով, և նստեց այն նստարանին, որն ազատ էր երևում։ Բայց նա նստեց Տոնինոյի ծնկներին, որի շունչը կնոջ ծանրությունից կարծես կտրվեց։

-Սա ի՞նչ է,-բղավեց տիկինը,-արդեն հանգիստ նստե՞լ էլ չենք կարող։ Ապա նայե՜ք, դնում եմ պայուսակը նստարանին, իսկ այն կախված է մնում օդում։

Պայուսակն իրականում Տոնինոյի ծնկներին էր։ Մի մեծ քննարկում սկսվեց, և բոլորը քաղաքի տրանսպորտային ընկերությունից։

Տոնինոն իջավ կենտրոնում, մտավ հրուշակեղենի խանութ և երկու ձեռքով վաճառասեղանից սկսեց վերցնել և ուտել չամիչով բուլկիներ, շոկոլադով էկլերներ և այլ քացրավենիք։ Վաճառողուհին, տեսնելով որ քաղցրավենիքի արկղերը դատարկվում են, ենթադրեց, որ մեղավորն այն պատկառելի պարոնն է, որն իր տարեց մորաքրոջ համար կոնֆետներ է գնում։ Պարոնը վրդովվեց․

-Ես՝ գո՞ղ։ Գիտե՞ք՝ ում հետ եք խոսում։ Գիտե՞ք՝ ով է իմ հայրը։ Գիտե՞ք՝ ով է իմ պապը։

-Չե՛մ էլ ուզում իմանալ,- պատասխանել վաճառողուհին։

-Ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս վիրավորել իմ պապին։

Անասելի իրարանցում սկսվեց։ Նույնիսկ ոսստիկանությունը խառնվեց։ Անտեսանելի Տոնինոն լեյտենանտի ոտքերի արանքով ծլկեց և ուղղվեց դեպի դպրոց, որ տեսնի՝ ինչպես են իր դասընկերները շենքից դուրս գալիս։ Իհարկե, նա տեսավ, թե ինչպես են երեխաները ձնագնդու պես սահում աստիճաններով և աղմկոտ խմբերով դպրոցից դուրս վազում, բայց նրան ոչ ոք չնկատեց։ Տոնիննոն զուր էր ջանում նրանց ուշադրույթունը գրավել՝ մեկ սրա, մեկ նրա կողմը վազելով, քաշելով իր ընկեր Ռոբերտոյի մազերը, սառնաշաքար առաջարկելո իր մյուս ընկերոջը՝ Գուիսկարդոյին։ Նրան ո՛չ տեսնում էին, ո՛չ էլ ուշադրություն դարձնում։ Նրանց հայացքներն անցնում էին Տոնինոյի միջով․ ասես նա ապակուց լիներ։

Հոգնած և մի քիչ վհատված՝ Տոնինոն վերադարձավ տուն։ Մայրիկը նրան սպասում էր պատշգամբում։

-Ես այստեղ եմ, մայրի՜կ,- բացականչեց Տոնինոն։

Բայց մայրը նրանն ո՛չ տեսավ, ո՛չ լսեց և անհանգստացած շարունակեց հայացքով որդուն փնտրել փողոցում։

-Ահա և ես, հայրի՜կ,- բացականչեց Տոնինոն՝ մտնելով սենյակ և նստելով սեղանի մոտ՝ իր սովորական տեղը։ Բայց հայրը շարունակեց փնթփնթալ․

-Տեսնես ինչո՞ւ է Տոնինոն այսքան ուշանում։ Հո վատ բան չի՞ պատահել։

-Բայց ես այստեղ եմ, այստեղ եմ, մայրի՜կ, հայրի՜կ,- գոռաց Տոնինոն։

Բայց նրանք չլսեցին տղայի ձայնը։

Հիմա արդեն Տոնինոն սկսեց արտասվել, բայց ի՜նչ օգուտ դրանից, երբ այդ արցունքները ոչ ոք չէր տեսնում։

-Այլևս չեմ ուզում անտեսանելի լինել,- աղիողորմ լաց եղավ Տոնինոն, ուզում եմ, որ հայրիկն ինձ տեսնի, որ ուսուցիչն ինձ դաս հարցնի։ Ուզում եմ խաղալ իմ ընկերների հետ։ Վատ բան է անտեսանելի լինելը, վատ բան է միայնակ լինելը։

Նա իջավ աստիճաններով և դուրս եկավ բակ։

-Ինչո՞ւ ես լալիս,- հարցրեց մի ծերունի, որը նստարանին նստած, արևի տակ տաքանում էր։

-Դուք ի՞նչ է, ինձ տեսնո՞ւմ եք,-զարմացած հարցրեց Տոնինոն։

-Իհարկե, տեսնում եմ։ Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես ես դու դպրոց գնում և տուն վերադառնում։

-Բայց ես Ձեզ երբեք չեմ տեսել։

-Է՝հ, գիտեմ։ Ինձ ոչ ոք չի նկատում։ Ես մի ծեր թոշակառու եմ՝ բոլորովին մենակ, ինչո՞ւ պետք է երեխաները տեսնեն ինձ։ Ես ձեզ համար երևի անտեսանելի մարդ եմ։

-Տոնի՜նո,-արդ պահին ձայնեց մայրիկը պատշգամբից։

-Մայրի՜կ, դու ինձ տեսնո՞ւմ ես։

-Ա՜խ, ավելի լավ է՝ չտեսնեի քեզ։ Արի՜, արի՛ վերև և լսի՛ր հայրիկին։

-Հիմա գալիս եմ, մայրի՜կ, -բացականչեց Տոնինոն։

-Ուրեմն քոթակից էլ չե՞ս վախենում,- ծիծաղեց ծերունին։

Տոնինոն փաթաթվեց ծերունու վզին և համբուրեց նրան։

-Դուք փրկեցիք ինձ, -ասաց նա։-Դե՜, մի՛ չափազանցրու, -պատասխանեց ծերուկը։

Առաջադրանքներ

Բնութագրի՛ր Տոնինոյին։
Նա դաս անել չի սիրում:

Ի՞նչ էր երազում Տոնինոն։
Նա երազում էր անտեսանելի լինել:

Ե՞րբ տղան հասկացավ, որ անտեսանելի է դարձել։
Նա հասկացավ, որ անտեսանելի է, երբ դասատուն ներկա‐ բացակա արեց: Տոնինոն ասաց, որ ներկա է, բայց ոչ մեկ չլսեց:

Ի՞նչ արեց տղան, երբ հասկացավ, որ իր երազանքն իրականացել է։
Ուրախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։

Տղայի երազանքները ե՞րբ էին իրական դառնում։
Նրա երազանքները կատարվում էին, երբ, որ նա շատ էր ուզում:

Ի՞նչ կանեիր դու, եթե հանկարծ անտեսանելի դառնայիր։
Եթե ես անտեսանալի դառնայի, կգնայի մի գաղտնի ինստիտուտ ուսումնասիրելու:

Ո՞վ փրկեց տղային։
Նրան փրկեց մի ծերունի:

Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը։ Որախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։

Խորհո՛ւրդ տուր Տոնինոյին։
Դասերդ լավ սովորի, որ դասատուն հարց տա, ճիշտ պատասխանես:

Ինչի՞ մասին ես երազում։ Պատմի՛ր։
Ես երազում եմ ուրվականների որսորդների մասին երկրորդ ֆիլմը նայեմ:

Բառարանային աշխատանք

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

սովորական-անսովոր

ծեր‐պատանի

իջնել-բարձրանալ

մեղադրել-արդարացնել

աղմկոտ-լուռ

ուշանալ-արագանալ

Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

ուշանալ-ուշացող

աղմկել-աղմկող

զայրանալ-զայրացող

ուրախանալ-ուրախացող

կարծել-կարծող

դիտել-դիտող

բարձրանալ-բարձրացող

Posted in Մայրենի

Ես Հայաստանն եմ

Բարև ձեզ, ես Հայաստանն եմ: Ինձ առաջ կոչում էին Մեծ Հայք, հետո՝ Հայք, հետո էլ՝ Հայաստան: Ես շատ սիրուն երկիր եմ, շատ գեղեցիկ տեղեր ունեմ, օրինակ, Գառնիի տաճարը, բերդերը, գետերը…
Բայց ինձ հետ հիմա վատ են վարվում: Կեղտոտում են, ծառեր չեն տնկում և ամենավատը, ինձ չեն ուժեղացնում: Այդ պատճառով ինձանից Ադրբեջանը պոկում, կպցնում է իրեն: Եթե ես ուժեղ լինեի, չէի թողնի, որ ինձանից պոկեն: Ամենավատը, որ մի անգամ Ռուսաստանը ինձանից պոկեց Արարատը և կպցրեց Թուրքիային:
Ես կուզեի շատ ուժեղ լինեի և Թուրքիայից, Ադրբեջանից և Ռուսաստանից վրեժ լուծեի, բայց սենց ստացվեց:
Եվ ինձանից անդուր հոտ է գալիս:

Posted in Բնագիտություն

բնագ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Հողում հանդիպում են բլոճներ, ճիճուներ և որդեր:
  2. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    Այն մուգ է, որովհետև առատ է հումուսով:
  3. Ի՞նչ են պարարտանյութերը:
    Պարարտանյութերը բույսի համար սնունդ են:
  4. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
    Որպեսզի բույսը լավ աճի:

    Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    Ջուր, հումուս, պարարտանյութ:
Posted in Մայրենի

մայրենի

  1. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
    Ծիծեռնակի հիշողությունը:
  2. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
    Այս բանաստեղծության հերոսը ծիծեռնակն է:
  3. Բնութագրի՛ր ծիծեռնակին:
    Ծիծեռնակը փոքրիկ և սիրուն է:
  4. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը:
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:
    Մեկ անգամ էր նա բույն շինել
    Եվ շատ անգամ կարկատել,
    • Կարդա թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Եվ վերնագրիր այն:
      Ծիծեռնակի մայրը:

Posted in Ռուսերեն

ռուսերեն

1.Отгадаем загадки. Отгадать их вам поможет рассказ „Колокольчик”

Бьют в него – и звон несётся,
Что малиновым зовётся.
Не хожу и не летаю,

Я бываю золотая.
А попробуй догони!

Ну-ка в сказку загляни.
колокольчик

2. Вопросы

1.Какие подарки получил Коля в день своего рождения?
 На день рождения Коля получил книгу, краски, карандаши,барабан и дудку.
2.Какой подарок понравился ему больше всего?
Ему понравился колокольчик.

3. Составь предложения со словам: подарок.

4.Мене подарили подарок.

Posted in Ռուսերեն

ռուսերեն

1.Найдём в рассказе слова, которыми можно закончить следующие  предложения:
Кенгуру играл на дудочке, которую забыли дети. На небе  блестели яркие звёзды.  Возле кенгуру сидел его старый друг – павлин . Под эту музыку на  маленьком озере танцевали лебеди и утки .

2.Вопросы.

Кто играл на дудочке?
На дудочке играл кенгуру.
Кто ушёл из зоопарка?
Люди ушли из зоопарка.
Кто сидел возле кенгуру?
Возле кенгуру сидел павлин.

3. Замени картинки словами

Screenshot_1

Пришли ребята в цирк. Началось приставление. Лев прыгал через обруч. Котёнок и медвежонок катались на велосипеде. А потом выбежал клоун с маленькой собачкой. Собачка решала задачки,
а он давал ей конфеты.
-Когда я вырасту, я буду клоуном,-сказал Миша.
-А я, как лев, буду пригать через обруч!-закричал Серёжа.
А я буду собачкой,- тихо сказала маленькая Катя и добавила,-я очень люблю конфеты.

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները

Բազմապատկման տեղափոխական օրենքը՝

Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։

Օրինակ՝ 87‧33=33‧87=2871

Բազմապատկման զուգորդական օրենքը՝

Երկու թվերի արտադրյալը երրորդ թվով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ առաջին թիվը երկրորդ և երրորդ թվերի արտադրյալով բազմապատկելով։

Օրինակ՝

(27‧5)‧6=27‧(5 ‧6)=810

Առաջադրանքներ

  1. Կիրառելով բազմապատկման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

150‧300‧20=20x150x300=900000

80‧600‧500=600x500x80=24000000

250‧700‧40=40x700x250=7000000

2. Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝

27+27+27+27+27+27+27
7×27=189
104+104+104+104+104+104+104
7×104=728
290+290+290+290+290+290+290+290+290
9×290=2610
24+24+24+24+24+24+24+24+24+24+24+24
12×24=288

Posted in Մայրենի

Մայրենի

Ֆուտբոլի գնդակի դժգոհությունը

Բարև ձեզ, ես վիրավոր ֆուտբոլի գնդակն եմ: Իսկ վիրավոր եմ այն պատճառով, որ ինձ տշում են բարակ ցանցի մեջ և գոռում՝ գօ՜լ: Ես կերազեի, որ ես տշեի իրենց բարակ ցանցի մեջ և գոռայի՝ գօ՜լ: Նույն մարդիկ ինձ մեկ‐մեկ հետևում և մաքրում են, բայց սովորաբար տշում են: Իրենց մաքրելն էլ է տշել, ուղղակի՝ ջրի մեջ: Այդպես էլ վերաբերվում են իմ ընկերներին:Բայց մի անգամ ես ֆուտբոլիստի վնասեցի: Կոպիտ ասած՝ «պատկատ» տվեցի:
Իմ արկածներից մեկը պատմեմ: Մի անգամ օդանավի մեջ ես ու իմ ընկերները նստած էինք, երբ ես որոշեցի, որ մենք փախնենք: Այնտեղ կային մաշված փալասներ: Մենք վերցրեցինք փալասները, դուռը ջարդեցինք և իջանք ներքև: Անտառի վրա իջանք և հանկարծ հենա‐հենա մեր վրա հինգ պայուսակ էր ընկնելու: Մենք հինգ հոգով վերցրեցինք այդ պայուսակներն և պարզեցինք, որ իմի մեջ մեծ վրան կա: Բացեցինք այն: Երկուսը մնացին վրանում, մնացածս գնացինք քարեր, կայծքարեր և փայտեր բերելու: Կրակ վառեցինք և զենք սարքեցինք: Հետո մյուսները գնացին տերև և փայտ բերելու, որ շորեր սարքենք: Դրանից հետո էլ զենքերով գնացինք որսի: Մի վայրի գայլ բռնեցինք, կերանք և քնեցինք: Հաջորդ առավոտ, երբ մենք արթնացանք, պարզեցինք, որ ֆուտբոլիստները մեզ գտել էին և տարել դաշտ: Ես ասացի ընկերներիս, որ մենք էլի կփախնենք: Ուղղակի, այդ անգամ՝ անհետք: