Posted in Մայրենի

մայրենի

1 Լուսինն ինչո՞ւ որոշեց երևալ և կանգնել Արևի կողքին։

Ուզում էր, որ ծաղիկները ժպտային իրեն։

Ուզում էր դառնալ բոլորի սիրելին։

Ուզում էր լույս ու ջերմություն տալ բոլորին։

Աստղերն ինչո՞ւ նախատեցին լուսնին։

Նա միայն գիշերն էր երևում։

Նա անգործ կանգնած էր Արևի կողքին։

Նա դուրս էր եկել ամպերի տակից։

Տեքստում ո՞ր իմաստով է գործածված <պարզ> բառը։

միամիտ, անկեղծ

ջինջ

հասարակ, սովորական

Նշված դարձվածքներից ո՞րն է արտահայտում <ոչինչ չանել> կպակցության իմաստը։

աչք չթարթել

գլուխը յուղել

ճանճ քշել

Տրված բառակապակցությունների ո՞րը դարձվածք չէ։

թև առնել

ձեռք առնել

սիրտ առնել

կոնֆետ առնել

Տեքստից դո՛ւրս գրիր Արևի արտաքինն ու բնավորությունը ներկայացնող նախադասությունները։
Արևը ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։ Բոլոր ծաղիկները նազանքով բացվում ու ժպտում էին Արևին։ Բարեսիրտ էր Արևը և անչափ աշխատասեր։ Չէր խնայում ոչ մեկին իր լույսն ու ջերմությունը։

Տրված բարդ (բաղադրյալ) բառերն արտահայտի՛ր բառակապակցությամբ։

ժպտերես‐ժպտերես արև

գեղեցկադեմ-գեղեցկադեմ լուսին

<Ոսկեգույն վարսերով> բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով։ ոսկեմազ

Նախադասություններում ընդգծի՛ր գործողություն ցույց տվող արտահայտությունները։

Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում ամենուրեք

Տրված ածակնների դիմաց մեկական գոյական գրիր։

ժպտադեմ-արև

բարեսիրտ-մարդ

հաշտ-կատու

ծույլ-մեղու

Ավարտի՛ր նախադասությունը։

Լուսինն ամաչեց, որովհետև նա մտածեց, որ ուրիշի աշխատանքն իր վրա վերցնելը շատ ամոթալի է:

Posted in Մայրենի

Մայրենի

Երիտասարդ խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չե՞ս գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացի՛ր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -հեգնեց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել:
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ ասելով.
-Բարի ճանապարհ:

1. Գտիր այս պատմության գլխավոր հերոսին:
Պատմության գլխավոր հերոսն է Երիտասարդ խեցգետինը: :

2. Նշի՛ր ճիշտ պատասխանը։

Հայրն ինչո՞ւ խեցգետնին հեռացրեց իրենց մոտից։

Նա թաքուն վարժություններ էր անում գետի քարերի մոտ։

Նա չէր քայլում այնպես, ինչպես իր ընտանիքի անդամները։

Նա հոյակապ քայլքով առաջ էր գնում։

3. Խեցգետինն ինչո՞ւ արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը։

Նա ճանապարհ էր ընկել դեպի մեծ աշխարհ։

Նա չափազանց շատ էր սիրում իր հարազատներին։

Նրա քայլվածքը տարբերվում էր մյուս խեցգետինների քայլածքից։

4. Ի՞նչ խորհուրդ տվեց ծեր խեցգետինը խեցգետնուկին։

Շարունակել ճանապարհը

Քայլել այնպես, ինչպես բոլոր խեցգետինները

Քայլել առաջ, ինչպես ինքը որոշել է

5. Տեքստի<Հեգնեց նրանցից մեկը> արտահայտությունը տրվածներից որո՞վ կփոխարինեիր։

Հասկացրեց նրանցից մեկը

Ծաղրեց նրանցից մեկը

Հորդորեց նրանցից մեկը

6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են առաջացել ածականից։

Բարձրանալ, ճամփորդել, շողալ

Երկարել, սպիտակել, ուրախանալ

Փոքրանալ, թերթել, անձրևել

7. Տեքստում ո՞րն է <ճանապարհ> բառի հոմանիշը։
ճամփա

8. Յուրաքանչյուր գոյականի դիմաց հատկանիշ ցույց տվո մեկ բառ գրի՛ր։

երիտասարդ խեցգետին

քարքարոտ գետ

երկար քայլք

զարմանալի հայացք

9. Գրի՛ր տեքստում հադիպող հետևյալ բառերի հականիշները։

Երիտասարդ-ծեր

Խիստ-մեղմ

Հպարտ-խոնարհ

Լուռ-շատախոս

10 Ավարտի՛ր նախադասությունը։

Երիտասարդ խեցգետինը լուռ մնաց, որովհետև նա չգիտեր ինչ ասեր:

Posted in Մայրենի, ստուգատես

Մայրենի

Վերը ներկայացված հղումներից առանձնացրո՛ւ մի սովորողի ուսումնական բլոգ և պատասխանի՛ր տրված հարցերին։
Ես ընտրում եմ 3.1-ի Նարեկ Հակոբյաին:

1 Բլոգում գտի՛ր <Իմ մասին> բաժինը, ծանոթացի՛ր բլոգի հեղինակի հետ։
Նա չունի «իմ մասին» բաժին:

2 Ուսումնասիրի՛ր բլոգի բաժինները։ Դրանցից ամենաշատը ո՞րը քեզ հետաքրքրեց, ինչո՞ւ։  
Ինձ դուր եկավ ճամփորդությունների բաժինը, որովհետև պատմվածքները լավն էին:

3 Բլոգի ուսումնասիրություններից ելնելով, գրի՛ր, թե բլոգի հեղինակը ի՞նչ նախասիրություններ ունի և ի՞նչը քեզ հուշեց նման կարծիք ձևավորել։
Նա շատ է սիրում հումորներ, կատակներ անել և ընկերասեր է:

4 Առանձնարո՛ւ այն նյութը, որը քեզ ամենաշատը դուր եկավ։
https://hakobyannarek.edublogs.org/2024/01/23/%d5%b3%d5%a1%d5%b4%d5%ba%d5%b8%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/

5 Բլոգի հեղինակի <Ճամփորդություններ> բաժինը ուսումնասիրելով ի՞նչ կարող ես ասել։ Նշի՛ր այն վայրերը, որտեղ եղել է բլոգի հեղինակը։
Նա եղել է տարբեր տեղեր, օրինակ, Կոմիտասի թանգարանում, Բջնիում, Ջրվեժ արգելոցում և այլ տեղեր:

6 Ուսումնասիրելով բլոգի հեղինակի <Գրադարան> բաժինը, կարո՞ղ ես նշել, թե նա ինչպիսի՞ ստեղծագործություններ է նախընտրում։ Առանձնացրո՛ւ քեզ ամենաշատը դուր եկած ստեղծագործությունը։
Նա չունի «գրադարան» բաժին:

7 Ինչպե՞ս ես գնահատում կրտսեր ընկերոջդ բլոգավարությունը։ Ձևակերպի՛ր կարծիքդ-գնահատումդ մի քանի նախադասությամբ։
9
Ես գնահատեցի նրան 9, որովհետև նա չունի «գրադարան» և «իմ մասին» բաժին:

8 Հանդիպի՛ր բլոգի հեղինակ-ընկերոջդ հետ և տեսանյութի կամ ֆոտոշարի միջոցով լուսաբանի՛ր։

Posted in Մայրենի, ստուգատես

Թեսթ 18
Ալբերտ Անշթայն

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ ԲևԵռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, ԲևԵռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    այսօր
    կախված անգամ
    բեղեր
  2. Գրիր տրված բառերի հականիշները:
    ա/ցուրտ ‐տաք

բ/սոված ‐կուշտ

գ/ուրախանալ‐տխրել
դ/տաքանալ ‐սառել


  1. Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Ես ի՜նչ ցուրտ է:



  2. Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները:
    գլուխ վերև


  3. Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    Ինքդ քեզ գովել, մեծ‐մեծ խոսել:
  4. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/ սուր‐պարզ
    բ/ սառցակտոր‐բարդ
    գ/արևդարձում‐բարդ
    դ/երկիր‐պարզ
  5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  1. Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի գերան կկոտրի:
    բ/Անունը կա, ամանում չկա:
  2. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:




  3. Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին: Օձ Ա. Ձուկը մտածում էր վատ բաներ նրա մասին:


  4. Ո՞ր երկրում կուզեիր ապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում:
    Ես կուզեի ապրել Արևադարձում:
Posted in Մայրենի, ստուգատես

գովազդ

«Հինգ պատանի խուզարկուները» շատ լավ գիրք է: Այն պատմում է շատ հնարամիտ, խելացի պատանիների և նրանց շունիկի հետաքրքիր արկածների մասին: Գնեք և կարդացեք: Դուք մեծ հաճույք կստանաք այդ գրքից:

Posted in Մայրենի, ստուգատես

Կախարդական քաղաքը

Կա մի արտասովոր մոլորակ, որտեղ բոլորը արտասովոր են: Մեկի սուպերուժը կրակն է, մյուսինը՝ թռնելը և այլն: Օրինակ, իմը տելեպոռտվելն է: Ես կարող եմ հայտնվել տարբեր տեղերում: Մի անգամ, նույնիսկ, հայտնվել եմ Հռոմում: Այնտեղ տեսել եմ Կոլիզեյը: Մի անգամ ես մամայիս ասացի, որ գնում եմ դպրոց, բայց տելեպոռտվեցի կինոյի դաշտ, կինո նայելու: Կինոյից հետո գնացի դասարանի դռան մոտ, որպեսզի լսեմ դասերի ամփոփումը ու վերադարձա տուն: Բայց չասեք, որ ես անշնորք եմ: Այդ ճամփորդությունն ինձ փրկեց, որովհետև դպրոցում հանդարտության դեղ սրսկելու օրն էր: Ախր ամեն ամսվա քսանին բոլոր երեխաներին հանդարտության դեղ են սրսկում, որպեսզի իրենց խելոք պահեն:

Posted in Մայրենի, ստուգատես

Մայրենի

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։
«Անհաղթ աքլորը» աքլորի անունից

Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։

Առաջարկվող թեմաներ՝

<Իմ նախասիրությունները>, <Իմ հոբբին> կամ <Ես․․․ եմ>

<Իմ հոբբին>
Իմ հոբին է լեգո հավաքելը: Ես շատ եմ սիրոմ լեգո հավաքել, որովհետև կարող եմ հետաքրքիր բաներ ստանալ: Ես սիրում եմ նաև խոսել, որովհետև այդպես ժամանակը շուտ է անցնում:

< Իմ բնակավայրը>, <Իմ դպրոցը>, կամ <Աշխարհի իմ փոքրիկ անկյունը>

< Իմ բնակավայրը>
Ես ապրում եմ Երկիր մոլորակում, Ասիա աշխարհամասում, Հայաստան երկրում, Երևան քաղաքում, Դավթաշեն թաղամասում: Իմ տունը շատ հարամար է:

Posted in Մայրենի, ստուգատես

մայրենի

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։
https://levonghahramanyan.edublogs.org/

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։
Իմ մասին – 🚨Լևոնի բլոգ🚨 (edublogs.org) Ես հրապարակել եմ իմ առաջին նյութը 2022.06.10‐ին:

Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։

Մաթեմատիկա,մայրենի,բնագիտություն, հայրենագիտություն, անգլերեն, ռուսերեն, ինքնաստուգում, անհատական ուսումնական պլան, գիտափորձ,ես և շրջակա աշխարհը, մարմնակրթություն, ուսումնական աշուն, պատկերասրահ, ռադիոլուր, երաժշտություն, ընթերցարան, թատրոն, թեստ, իմ մասին,հաշվետվություն, հորինուկ,ձմեռային ջամբար, ստուգատես, տեխնոլոգիա:

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում:
հայրենագիտություն

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։
մաթեմատիկա, մայրենի

Posted in Մայրենի, թեստ

Մայրենի «թեստ»

Մի անգամ Տոնինո անունով մի տղա գնաց դպրոց առանց դասերը սովորելու։ Նա շատ էր վախենում, որ ուսուցիչն իրեն դաս կհարցնի․ <Է՜հ,- մտածեց նա,-եթե միայն կարողանայի անտեսանելի դառնալ․․․>։

Ուսուցիչը ներկա-բացակա էր անում և երբ հասավ Տոնինոյի անվանը, տղան ասաց․

-Ներկա՛։

Բայց ոչ ոք նրան չլսեց և ուսուցիչն ասաց․

-Ափսոս՜ս, որ Տոնինոն չի եկել․ այսօր ուզում էի նրան դաս հարցնել։ Եթե հիվանդացել է, հուսանք՝ լուրջ բան չկա։

Այսպես Տոնինոն հասկացավ, որ ինքը դարձել է անտեսանելի, ինչպես ուզում էր։ Որախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։ Բոլորն սկսեցին աղմկել և կռվել իրար հետ։ Աշակերտներն իրար էին մեղադրում և մտքներով անգամ չէր անցնում, որ այդ ամենի մեղավորը անտեսանելի Տոնինոն է։

Երբ Տոնինոն հոգնեց խաղից, դուրս եկավ դպրոցից, բարձրացավ տրոլեյբուս, սակայն, բնականաբար, չվճարեց տոմսի համար, որովհետև վարորդը նրան չէր կարող տեսնել։ Տոնինոն ազատ տեղ գտավ և հարմար տեղավորվեց։ Հաջորդ կանգառում տրոլեյբուս բարձրացավ մի կին՝ մթերքով լի ծանր պայուսակով, և նստեց այն նստարանին, որն ազատ էր երևում։ Բայց նա նստեց Տոնինոյի ծնկներին, որի շունչը կնոջ ծանրությունից կարծես կտրվեց։

-Սա ի՞նչ է,-բղավեց տիկինը,-արդեն հանգիստ նստե՞լ էլ չենք կարող։ Ապա նայե՜ք, դնում եմ պայուսակը նստարանին, իսկ այն կախված է մնում օդում։

Պայուսակն իրականում Տոնինոյի ծնկներին էր։ Մի մեծ քննարկում սկսվեց, և բոլորը քաղաքի տրանսպորտային ընկերությունից։

Տոնինոն իջավ կենտրոնում, մտավ հրուշակեղենի խանութ և երկու ձեռքով վաճառասեղանից սկսեց վերցնել և ուտել չամիչով բուլկիներ, շոկոլադով էկլերներ և այլ քացրավենիք։ Վաճառողուհին, տեսնելով որ քաղցրավենիքի արկղերը դատարկվում են, ենթադրեց, որ մեղավորն այն պատկառելի պարոնն է, որն իր տարեց մորաքրոջ համար կոնֆետներ է գնում։ Պարոնը վրդովվեց․

-Ես՝ գո՞ղ։ Գիտե՞ք՝ ում հետ եք խոսում։ Գիտե՞ք՝ ով է իմ հայրը։ Գիտե՞ք՝ ով է իմ պապը։

-Չե՛մ էլ ուզում իմանալ,- պատասխանել վաճառողուհին։

-Ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս վիրավորել իմ պապին։

Անասելի իրարանցում սկսվեց։ Նույնիսկ ոսստիկանությունը խառնվեց։ Անտեսանելի Տոնինոն լեյտենանտի ոտքերի արանքով ծլկեց և ուղղվեց դեպի դպրոց, որ տեսնի՝ ինչպես են իր դասընկերները շենքից դուրս գալիս։ Իհարկե, նա տեսավ, թե ինչպես են երեխաները ձնագնդու պես սահում աստիճաններով և աղմկոտ խմբերով դպրոցից դուրս վազում, բայց նրան ոչ ոք չնկատեց։ Տոնիննոն զուր էր ջանում նրանց ուշադրույթունը գրավել՝ մեկ սրա, մեկ նրա կողմը վազելով, քաշելով իր ընկեր Ռոբերտոյի մազերը, սառնաշաքար առաջարկելո իր մյուս ընկերոջը՝ Գուիսկարդոյին։ Նրան ո՛չ տեսնում էին, ո՛չ էլ ուշադրություն դարձնում։ Նրանց հայացքներն անցնում էին Տոնինոյի միջով․ ասես նա ապակուց լիներ։

Հոգնած և մի քիչ վհատված՝ Տոնինոն վերադարձավ տուն։ Մայրիկը նրան սպասում էր պատշգամբում։

-Ես այստեղ եմ, մայրի՜կ,- բացականչեց Տոնինոն։

Բայց մայրը նրանն ո՛չ տեսավ, ո՛չ լսեց և անհանգստացած շարունակեց հայացքով որդուն փնտրել փողոցում։

-Ահա և ես, հայրի՜կ,- բացականչեց Տոնինոն՝ մտնելով սենյակ և նստելով սեղանի մոտ՝ իր սովորական տեղը։ Բայց հայրը շարունակեց փնթփնթալ․

-Տեսնես ինչո՞ւ է Տոնինոն այսքան ուշանում։ Հո վատ բան չի՞ պատահել։

-Բայց ես այստեղ եմ, այստեղ եմ, մայրի՜կ, հայրի՜կ,- գոռաց Տոնինոն։

Բայց նրանք չլսեցին տղայի ձայնը։

Հիմա արդեն Տոնինոն սկսեց արտասվել, բայց ի՜նչ օգուտ դրանից, երբ այդ արցունքները ոչ ոք չէր տեսնում։

-Այլևս չեմ ուզում անտեսանելի լինել,- աղիողորմ լաց եղավ Տոնինոն, ուզում եմ, որ հայրիկն ինձ տեսնի, որ ուսուցիչն ինձ դաս հարցնի։ Ուզում եմ խաղալ իմ ընկերների հետ։ Վատ բան է անտեսանելի լինելը, վատ բան է միայնակ լինելը։

Նա իջավ աստիճաններով և դուրս եկավ բակ։

-Ինչո՞ւ ես լալիս,- հարցրեց մի ծերունի, որը նստարանին նստած, արևի տակ տաքանում էր։

-Դուք ի՞նչ է, ինձ տեսնո՞ւմ եք,-զարմացած հարցրեց Տոնինոն։

-Իհարկե, տեսնում եմ։ Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես ես դու դպրոց գնում և տուն վերադառնում։

-Բայց ես Ձեզ երբեք չեմ տեսել։

-Է՝հ, գիտեմ։ Ինձ ոչ ոք չի նկատում։ Ես մի ծեր թոշակառու եմ՝ բոլորովին մենակ, ինչո՞ւ պետք է երեխաները տեսնեն ինձ։ Ես ձեզ համար երևի անտեսանելի մարդ եմ։

-Տոնի՜նո,-արդ պահին ձայնեց մայրիկը պատշգամբից։

-Մայրի՜կ, դու ինձ տեսնո՞ւմ ես։

-Ա՜խ, ավելի լավ է՝ չտեսնեի քեզ։ Արի՜, արի՛ վերև և լսի՛ր հայրիկին։

-Հիմա գալիս եմ, մայրի՜կ, -բացականչեց Տոնինոն։

-Ուրեմն քոթակից էլ չե՞ս վախենում,- ծիծաղեց ծերունին։

Տոնինոն փաթաթվեց ծերունու վզին և համբուրեց նրան։

-Դուք փրկեցիք ինձ, -ասաց նա։-Դե՜, մի՛ չափազանցրու, -պատասխանեց ծերուկը։

Առաջադրանքներ

Բնութագրի՛ր Տոնինոյին։
Նա դաս անել չի սիրում:

Ի՞նչ էր երազում Տոնինոն։
Նա երազում էր անտեսանելի լինել:

Ե՞րբ տղան հասկացավ, որ անտեսանելի է դարձել։
Նա հասկացավ, որ անտեսանելի է, երբ դասատուն ներկա‐ բացակա արեց: Տոնինոն ասաց, որ ներկա է, բայց ոչ մեկ չլսեց:

Ի՞նչ արեց տղան, երբ հասկացավ, որ իր երազանքն իրականացել է։
Ուրախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։

Տղայի երազանքները ե՞րբ էին իրական դառնում։
Նրա երազանքները կատարվում էին, երբ, որ նա շատ էր ուզում:

Ի՞նչ կանեիր դու, եթե հանկարծ անտեսանելի դառնայիր։
Եթե ես անտեսանալի դառնայի, կգնայի մի գաղտնի ինստիտուտ ուսումնասիրելու:

Ո՞վ փրկեց տղային։
Նրան փրկեց մի ծերունի:

Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը։ Որախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։

Խորհո՛ւրդ տուր Տոնինոյին։
Դասերդ լավ սովորի, որ դասատուն հարց տա, ճիշտ պատասխանես:

Ինչի՞ մասին ես երազում։ Պատմի՛ր։
Ես երազում եմ ուրվականների որսորդների մասին երկրորդ ֆիլմը նայեմ:

Բառարանային աշխատանք

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

սովորական-անսովոր

ծեր‐պատանի

իջնել-բարձրանալ

մեղադրել-արդարացնել

աղմկոտ-լուռ

ուշանալ-արագանալ

Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

ուշանալ-ուշացող

աղմկել-աղմկող

զայրանալ-զայրացող

ուրախանալ-ուրախացող

կարծել-կարծող

դիտել-դիտող

բարձրանալ-բարձրացող

Posted in Մայրենի

Ես Հայաստանն եմ

Բարև ձեզ, ես Հայաստանն եմ: Ինձ առաջ կոչում էին Մեծ Հայք, հետո՝ Հայք, հետո էլ՝ Հայաստան: Ես շատ սիրուն երկիր եմ, շատ գեղեցիկ տեղեր ունեմ, օրինակ, Գառնիի տաճարը, բերդերը, գետերը…
Բայց ինձ հետ հիմա վատ են վարվում: Կեղտոտում են, ծառեր չեն տնկում և ամենավատը, ինձ չեն ուժեղացնում: Այդ պատճառով ինձանից Ադրբեջանը պոկում, կպցնում է իրեն: Եթե ես ուժեղ լինեի, չէի թողնի, որ ինձանից պոկեն: Ամենավատը, որ մի անգամ Ռուսաստանը ինձանից պոկեց Արարատը և կպցրեց Թուրքիային:
Ես կուզեի շատ ուժեղ լինեի և Թուրքիայից, Ադրբեջանից և Ռուսաստանից վրեժ լուծեի, բայց սենց ստացվեց:
Եվ ինձանից անդուր հոտ է գալիս: