Posted in Մայրենի

մայրենի

  1. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
    Ծիծեռնակի հիշողությունը:
  2. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
    Այս բանաստեղծության հերոսը ծիծեռնակն է:
  3. Բնութագրի՛ր ծիծեռնակին:
    Ծիծեռնակը փոքրիկ և սիրուն է:
  4. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը:
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:
    Մեկ անգամ էր նա բույն շինել
    Եվ շատ անգամ կարկատել,
    • Կարդա թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Եվ վերնագրիր այն:
      Ծիծեռնակի մայրը:

Posted in Մայրենի

Մայրենի

Ֆուտբոլի գնդակի դժգոհությունը

Բարև ձեզ, ես վիրավոր ֆուտբոլի գնդակն եմ: Իսկ վիրավոր եմ այն պատճառով, որ ինձ տշում են բարակ ցանցի մեջ և գոռում՝ գօ՜լ: Ես կերազեի, որ ես տշեի իրենց բարակ ցանցի մեջ և գոռայի՝ գօ՜լ: Նույն մարդիկ ինձ մեկ‐մեկ հետևում և մաքրում են, բայց սովորաբար տշում են: Իրենց մաքրելն էլ է տշել, ուղղակի՝ ջրի մեջ: Այդպես էլ վերաբերվում են իմ ընկերներին:Բայց մի անգամ ես ֆուտբոլիստի վնասեցի: Կոպիտ ասած՝ «պատկատ» տվեցի:
Իմ արկածներից մեկը պատմեմ: Մի անգամ օդանավի մեջ ես ու իմ ընկերները նստած էինք, երբ ես որոշեցի, որ մենք փախնենք: Այնտեղ կային մաշված փալասներ: Մենք վերցրեցինք փալասները, դուռը ջարդեցինք և իջանք ներքև: Անտառի վրա իջանք և հանկարծ հենա‐հենա մեր վրա հինգ պայուսակ էր ընկնելու: Մենք հինգ հոգով վերցրեցինք այդ պայուսակներն և պարզեցինք, որ իմի մեջ մեծ վրան կա: Բացեցինք այն: Երկուսը մնացին վրանում, մնացածս գնացինք քարեր, կայծքարեր և փայտեր բերելու: Կրակ վառեցինք և զենք սարքեցինք: Հետո մյուսները գնացին տերև և փայտ բերելու, որ շորեր սարքենք: Դրանից հետո էլ զենքերով գնացինք որսի: Մի վայրի գայլ բռնեցինք, կերանք և քնեցինք: Հաջորդ առավոտ, երբ մենք արթնացանք, պարզեցինք, որ ֆուտբոլիստները մեզ գտել էին և տարել դաշտ: Ես ասացի ընկերներիս, որ մենք էլի կփախնենք: Ուղղակի, այդ անգամ՝ անհետք:

Posted in Մայրենի

մայրենի

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)‐տանում էր  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել)‐թողեց այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել)‐հայտարարեցի, որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել)‐արտասվեցի ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։
տնօրենի, երգել, առաջին, վերադարձա

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 ա/ ստիպված
 բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին
 դ/ սառնասրտորեն

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ‐միայնակ 

բ/  սաստիկ‐ ուժեղ

գ/ նոր ‐թարմ

դ/ փոքր‐ պստիկ      

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.


   ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա ‐մայրիկս    

ստորոգյալ   ‐տանում էր

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու:-Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:

10. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:
Հինգ տարեկան հասակում առաջին ելույթի համար Չապլինը պարտական է մորը:
11. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

Posted in Մայրենի

մայրենի

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
    Լավ, բարի և հաճելի դասատու:
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը:
    Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
    _ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։ Շշմած կարագը երազում էր, թե երբ են իր ընկերուհուն բերելու սառնարան:
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր անտառում , սկունսերը կմտածեին, որ այծը առյուծի մաշկ է հագել:

Եթե բառաչող առյուծը հայտնվեր դասարանում․․․
Եթե բառաչող առյուծը հայտնվեր դասարանում, բոլորը կփախնեին, իսկ առյուծը կսկսեր պարել, որովհետև նա մենակ է և ոչ մեկ իրեն չէր խանգարում:
Եթե մուկը մլավեր ․․․
Եթե մուկը մլավեր, բոլորը կսիրեին մկների ձայնը:

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց․․․
Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, ապա բոլոր մարդիկ վիրավոր կլնեին:

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-Մռնչում է

Ոչխարը-Բառաչում

Խոզը-խրխնջում

Հավը-կչկչում

Այծը-մկկում

Կատուն-մլավում

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի բաներ գրի՛ր.

ոստիկան շերեփ

կարգավար հեռախոս

ահաբեկիչ զանգ
հրշեջ պղպեղ

ռազմավար արջ

օդաչու նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
    https://levonghahramanyan.edublogs.org/2024/04/15/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d6%85%d5%a4%d5%a1%d5%b9%d5%b8%d6%82-%d5%b6%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%bb%d5%ab-%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%ae%d5%a8/
Posted in Մայրենի

Մայրենի «Օդաչու Նարինջի արկածը»

Ես օդաչու Նարինջն եմ, ես ձեզ մի պատմություն կպատմեմ:
Մի անգամ օդանավի մեջ մի ահաբեկիչ Զանգ մտավ: Ոչ մեկ չգիտեր, որ նա ահաբեկիչ է, որովհետև նա հարուստ էր: Օդանավի թռիչքից 911 վարկյան անց ես նկատեցի, որ օդանավի չորս շարժիչներից մեկը այրվում է: Եվ լսեցի, որ ինչ‐որ կռվի ձայներ: Բարձրախոսով հայտարարեցի, որ հանդարտ պահեն իրենց, մինչև ամենամոտիկ օդանավակայանը հասնենք, բայց օգուտ չեղավ: Ստիպված ես դուրս եկա օդաչուի սենյակից ու տեսա, որ ինքնաթիռում բորտուղեցորդները մի Զանգակի հետ են կռվում: Ասացի.
‐Ի՞նչու եք այս խեղճ Զանգին սպանում: Հո ահաբեկի՞չ չեք:
Նրանք էլ պատասխանեցին.
‐Ն՛ա է ահաբեկիչը:
Ես հարցրեցի, թե ի՞նչ է նա արել:
‐Ուզում է ձեզ սպանել,‐ բացականչեցին բորտուղեկցորդները:
‐Հո փտած հացով կեղտոտ երշի՞կ չի, որ գալիս է ինձ սպանի: Լավ, հաստատ օդային մարշալը արջի պես խորը քուն է մտել, չէ՞,‐ ծիծաղեցի ես:
Բորտուղեկցորդները գնացին, կանչեցին մարշալին և ասացին, Զանգին իր մոտ պահի: Ես էլ գնացի ամենամոտիկ օդանավակայանի կարգավար Հեռաղոսի հետ կապվեցի և բացատրեցի իրավիճակը:
‐Այսպես‐այսպես, մենք իջնում ենք:
Երբ իջանք, օդանավակայանում ռազմավար Արջը և ոստիկան Շերեփը փտած հացով կեղտոտ երշիկին՝ այսինքն Զանգին, ձերբակալեցին ու տարան բանտ: Հրշեջ Պղպեղն էլ այրվող շարժիչը հանգցրեց, և բժիշկ Լիմոնը բորտուղեկցորդ վիրավորներին օգնություն ցուցաբերեց:

Posted in Մայրենի

«Ճանապարհորդություն դեպի հին Հռոմ»

Մի անգամ շատախոս գդալը զրուցում է սրադանակի հետ: Նրանք խոսում էին նրա մասին, որ միշտ իրենց կեղտոտում են, հետո ջրի մեջ խեղդում: Նրանք որոշում են հաջորդ խեղդելու ժամանակ փախնեն խեղդիչից: Երբ նրանց մտցնում են խեղդիչ և դուռը փակում են, այնտեղ ջուր է լցվում: Նրանք փախնում են ջրի խողովակով ու մի շատ փոքր անցք են գտնում: Դանակն ասում է.
‐Ես հեսա ամեն ինչ կանեմ:
Եվ նա կտրում և այդ անցքը մեծացնում է: Նրանք փախնում են: Հանկարծ տեսնում են հող, բայց հասնել չեն կարողանում: Գդալն ասում է.
‐Ես կփորեմ վերև:
Նա սկսում է փորել:
Էդպես նրանք հասնում են Կոլիզեյ, ուղղակի այն դեռ փլված չէր: Այնտես մեքենաներ չկային, կառքեր Էին: Սրադանակը ասում է.
‐Ես մի գիրք եմ տեսել, վրան նկարած էր այսպիսի շինություն ու վրան գրած էր «Հին Հռոմ»:
Շատախոս գդալը պատասխանում է.
‐Ես էլ եմ տեսել:
Նրանք շարունակում են ճանապարհն և հանկարծ տեսնում Պանթեոնը:
Դանակն ասում է.
‐Շատ սիրուն է:
Մի քիչ էլ են քայլում ու տեսնում են Կապիտոլին: Նրանք բարձրանում են աստիճաններով և տեսնում Ֆորումների ավիրակները:
Հետո դանակն ու գդալը սկսում են մտածել, թե ոնց հետ գնան:
Նրանք որոշում են մտնել Պանթեոն ու աստվածներից խնդրել, որ իրենց տուն վերադարձնեն: Հին Հռոմի աստվածները կատարում են նրանց ցանկությունն և նրանք հայտնվում են ափսեները լվացող սարքի մեջ:
‐ Ոչինչ, մի անգամ էլ կփախնենք, ‐ ասում է գդալը:
‐Բլաբլաբլաբլա:

Posted in Մայրենի

Մայրենի

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

 — Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

 — Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝    լրացնելով բաց թողած տառերը:
    հոգսն, կախարդության,փորձում,կարգու

2. Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

         ա/աչքը վնասել

         բ/ ուշադրություն գրավել

         գ/ աչքը բուժել

         դ/չորս կողմը նայել

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):
կլոր‐գունդ
ծերուկ‐պապիկ

     4. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

       ա/ կախարդություն – պարզ

        բ/գինի – պարզ

        գ/ծերուկ – պարզ

         դ/ գազանիկ — պարզ

5. Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/մարդկանցով

      բ/վայրենիներ

      գ/կախարդություն

      դ/գազանիկներ
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

     ա/կաթիլ – գոյական

      բ/ կախարդություն – գոյական

    գ/ զարհուրելի — գոյական

     դ/ երանգ – գոյական

8. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

     Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:                                                            
  ենթակա ‐ ծերուկ

  ստորոգյալ‐ զննում էր


     10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող:

11. Գրի՛ր մեկ բառով.

       ա/ վազ տալ  ‐վազել                                     

        բ/ պատառ-պատառ անել ‐պատռել          

       գ/ գուշակություն անել      ‐գուշակել            

       դ/ որոշում կայացնել   ‐որոշել                  

12. Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
Կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում:

13. Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

      ա/ կախարդություն անելը

      բ/ բոլորին զարմացնելը

      գ/ ամեն ինչ իրար խառնելը

      դ/ ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:
Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն:

Posted in Մայրենի

Մայրենի

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառ։
օգտակար

Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։
շինել, կիսվել

Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի-օգտակար

շերամ-իմաստուն

մետաքս-քնքուշ

ճիճու-շատակեր

Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

ան‐դադար, ապ‐երախտ, ան‐խնամ, վարդ‐ենի

Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական նախադասություն։
Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։
Ես չգիտեմ այս պատմվածքի խորհուրդը:

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։


Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է։ Մարդիկ վաղուց ընտելացրել էն մեղուներին։ Վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում։ Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից։ Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։ Մեղվաընտանիքը կենսաբանական ամբողջություն է, որտեղ բոլոր անհատները փողկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության։ Փեթակը բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ աշխատավորներից մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից։ Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր։ Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։ Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում։ Բացի այդ, մեղրահացերում են աճում թրթուրները՝ ապագա մեղուները։ Հասուն մեղուները նրանց ևս կերակրում են մեղրով ու ծաղկափոշիով։ Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած մեղրատու բույսի տեղը։ Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա. մի մասը նեկտար ու ծաղկափոշի է հայթայթում և բերում փեթակ, մյուսները վերցնում են այն և լցնում մեղրահացերը, երրորդները մաքրում են մեղրահացերը, չորրորդները թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդները պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդները կերակրում են թրթուրներին։ Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում, և դեռ ինքն է մշտական հոգատարություն պահանջում։ Սակայն նա միակն է, որ փեթակում ձվեր է դնում։ Մայր մեղուն ապրում 5 տարի։

Posted in Մայրենի

Մայրենի

«Միան և սպիտակ առյուծը» ֆիլմն ինձ դուր եկավ:
Այն մի աղջկա մասին է, ով ապրում էր Լոնդոնում, բայց նրա ընտանիքը տեղափոխվում է Աֆրիկա, որպեսզի շարունակի պապիկի գործը: Նրանք առյուծներ էին բուծում և վաճառում կենդանաբանական այգիներին:
Մի անգամ, Նոր Տարուն իրենց ֆերմայում սպիտակ առյուծ է ծնվում: Նրա անունը դնում են Չառլի: Առյուծը սկզում շատ չարաճճի է լինում:
Միան նրան չէր սիրում: Սակայն շուտով նրանք մտերմացան և առյուծը դառավ Միայի ամենալավ ընկերը:
Երբ Չառլին մեծացավ, Միայի հայրիկն և մայրիկը սկսեցին վախել, որ Չառլին կարող է վնասել ու նույնիսկ սպանել Միային: Նրանք խնդրում էին աղջկան, որ հեռու մնա առյուծից, արգելում էին շփվել նրա հետ: Բայց Միան չէր լսում ու մտնում էր Չառլիի վանդակը, որովհետև կարոտում էր ընկերոջը:
Մի օր Միայի հայրիկն իմանում է այդ մասին, բարկանում և որոշում է վաճառել առյուծին: Միան պարզում է, որ Չառլին կարող է դառնալ որսորդների զոհը և ամեն ինչ անում է, որպեսզի փրկի ընկերոջը: Նրան դա հաջողվում է, և Չառլին կարողանում է ազատ ապրել պահպանվող մեծ արգելոցում:
Այդ ֆիլմը սովորացնում է, որ պետք չէ բնությունը փչացնել, կենդանիներին վնասել: