Posted in Բնագիտություն

Բնագիտություն

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:
Մարդը վերափոխում բնությունը, որպեսզի բավարարի իր պահանջմունքները:

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:
Տնտեսության մեջ օգտագործվում են, օրինակ, փայտ, ածուխ, նավթ:

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:
Դպրոցում և տանը օգտագործվում է քար, բամբակ, փայտ և երկաթ: Օրինակ, սեղանը պատրաստվել է փայտից, պատը՝ քարից, սրբիչները՝ բամբակից: Դրանց վրա աշխատել են դերձակները, փայտագործները, շինարարները:

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Անհրաժեշտ է հոգատարություն ցուցաբերել բնությանը, որ չվնասվի մեր սեփական առողջությունը:

Ես աղբը դրսում չեմ թափում, որպեսզի բնությունը չաղտոտեմ:

Posted in Մայրենի

Առաջադրանքներ

1 Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։
անդրանիկ‐առաջին
թիկնեղ‐լայն ուսերով
մտերիմ‐մոտիկ
նախասրահ‐միջանցք
զվարճալի‐ուրախ
ապշեցրեց‐զարմացրեց
արտասվեց‐լացեց
օտարոտի ‐ օտար, անսովոր
հաշմել‐ վնասել

2 Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

զգեստ-շոր

կարդալ-ընթերցել

ծամոն-մաստակ

աստիճան-սանդուղք

3  Դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող երեք բառ։
աղբ, առաջադրանք, թուղթ

4 Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։
լիքը աղբ, երկար առաջադրանք, մեծ թուղթ

Posted in Մաթեմատիկա

միանիշ և բազմանիշ թվեր

  1. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:
    99+999=1098
  2. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի   գումարը:
    99+100=199
  3. Հաշվիր բոլոր եռանիշ թվերի քանակը։
    900
  4. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  եռանիշ  թվերը   գրելու  համար։
    2700
  5. Ո՞րն է ամենափոքր քառանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։
    ամենափոքրը 1000, իսկ ամենամեծը 9999
  6. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր երկնիշ թվերի   տարբերությունը:
    9999-10=9989
  7. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի   տարբերությունը:
    9999-100=9899
  8. Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։
    9000
  9. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր քառանիշ թվերը   գրելու  համար։
    9000
  10. Ո՞րն է ամենափոքր հնգանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։
    ամենափոքրը 100.00, ամենամեծը 999.99
  11. Հաշվիր բոլոր հնգանիշ թվերի քանակը։
    900.00
  12. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր հնգանիշ թվերը   գրելու  համար։
    900.00
  13. Հաշվիր ամենափոքր հնգանիշ և ամենամեծ քառանիշ թվերի  տարբերությունը:
    10000-9999=1
  14.  Սիրելի սովորողներ, այժմ կազմեք նմանատիպ առաջադրանքներ:


    հաշվիր ամենամեծ հինգանիշ և ամենփոքր միանիշ թվերի տարբերունյունը: